Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարը կայցելի Հայաստան

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը 2012թ-ի սեպտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:

Երևանում Միացյալ Թագավորության դեսպանատան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում պետնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

2012-ին նշվում է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 20 ամյակը, ուստի քննարկումների առարկան լինելու է երկկողմ հարաբերությունների, տնտեսական համագործակցության, Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շուրջ։

Նաև տեսակետներ կփոխանակվեն տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում