ԵԽ նախագահ. «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դա ԵՄ-ին անդամակցության նախապայման կլինի»

Եվրամիությանն անդամակցության համար Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը,որը հաստատվել է որպես ԵՄ անդամակցության նախապայման 1987 թվականից: «Asbarez.com» պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դա Եվրոպական Միության անդամակցության նախապայման կլինի», -նշել է Շուլցը՝ հավելելով, որ «Թուրքիան պետք է դեմ առ դեմ կանգնի իր պատմության հետ»:

Պարբերականը նշում է, որ ԵԽ առաջնորդն նման հայտարարություններով հանդես է եկել Թուրքիայի եվրաինտեգրման նախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի հետ հանդիպման ընթացքում:

Տեղեկատվության համաձայն՝ Բաղըշը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է մեկնաբանել ԵԽ նախագահի այս հայտարարությունը, ինչպես նաև չի պատասխանել իրենց ուղղված հարցերին՝ այս տարվա սկզբին Շվեյցարիայում իր կողմից Հայոց ցեղասպանությունը փաստացի հերքելու մասին արված մեկնաբանությունների շուրջ. «Ես ոչ մի վարկյան չեմ ծախսի այն հարցերի վրա, որոնք չեն վերաբերում ԵՄ-ին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում