«ՉԻ» տեղեկություններով, ՕԵԿ համակիր, գործարար Արայիկ Հայրապետյանը’ Լավանդայի Արայիկը, ով բազում անգամներ փորձ արեց մանդատ ձեռք բերել ու հայտնվել հայրենի խորհրդարանականների շարքում, ասում են’ առաջիկա օրերին մեծ անակնկալ է պատրաստել իր շատ սիրելի ու հարազատ ՕԵԿ-ի համար:
Քաղաքական որոշ շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, խոսվում է այն մասին, որ Ա. Հայրապետյանր չի բացառվում, որ իր քաղաքական կարիերան փորձի այսուհետ իրականացնել մեկ այլ ուժի, ըստ ճշտվող տեղեկությունների «Բարգավաճ Հայաստանի» հետ, որի գործունեության մասին նա քանիցս դրական կարծիք է արտահայտել:
Ավելին, ասում են’ Հայրապետյանր վերջերս իր մտերիմների շրջապատում սրտնեղվել է ՕԵԿ-ի կողմից իրեն բաժին ընկած ճակատագրից ասելով, որ ցանկացած կուսակցության համար այդքան մեծ եռանդով աշխատելու դեպքում ինքը լուրջ գնահատականի կարժանանար: Արդյո՞ք գործարարը մտադիր է փոխել իր քաղաքական վեկտորները, թե ոչ և թե ունի՞ նա անակնկալ հատուկ ՕԵԿ-ի համար’ «ՉԻ»-ն հարցադրում է արել Ա. Հայրապետյանին, ում բջջային հեռախոսին պատասխանել է մի երիտասարդ’ ասելով, որ իր «շեֆը» շատ «վաժնի» հանդիպման մեջ է և որ եթե իրենք նպատակահարմար գտնեն կպատասխանեն մեգ հետաքրքրող հարցերին: