Չունենք մասնակցային մշակույթ. դրամահավաքը վերածվում է կաշառքի, թանկ նվերի. Նախարար
Նմանատիպ
Դպրոցական դրամահավաքն արտոնված է, եթե կա ծնողական կոմիտեի համաձայնությունը: Իսկ այն, որ ծնողները չեն կարողանում իրար լեզու գտնել, դա ԿԳ նախարարության լուծելու խնդիրը չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինն ընդունեց, որ մի կողմից աշակերտները զրկվում են մշակութային վայրեր գնալուց, մյուս կողմից կանխվում է կոռուպցիան:
Ըստ նախարարի՝ մեզանում դեռևս չկա մասնակցային համապատասխան մշակութ՝ ով ուզում է երեխային թատրոնի ուղարկել՝ ուղարկի, ով չի ուզում՝ չուղարկի, այսինքն՝ գործում է պարտադրելու սկզբունքը: Ավելին՝ այլասերվել է դպրոցին օգնություն տալու երևույթը, ինչն ընդունված է աշխարհում. «Ոչ մի երկրում կրթական ոլորտի խնդիրները չեն լուծվում միայն պետբյուջեի ֆինանսավորումով: Բայց մեզ մոտ կան նախադեպեր, երբ դրամահավաքը վերածվում է կաշառքի, թանկ նվերի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում