ՀՀ նախագահի որոշումով Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին: