«Առավոտ». Դիարբեքիրի քաղաքապետը խոստացել է Սուրբ Կիրակոս եկեղեցու վրա խաչ տեղադրել

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուրբ Կիրակոս եկեղեցին, որ 2000 այցելուի համար է նախատեսված, ըստ որոշ տեղեկությունների’ կառուցվել է 15-16-րդ դարերում, թեև եկեղեցու վրա փորագրված է 1376 թվականը, անցյալ տարի վերանորոգվելուց հետո բացեց իր դռներն այցելուների համար, անգամ պատարագ մատուցվեց այնտեղ: Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը խոստացել է անգամ, որ եկեղեցու վրա անպայման խաչ կտեղադրվի: Այժմ եկեղեցին ամբողջությամբ վերանորոգված է, վերականգնված է նախկին տեսքը, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, եկեղեցու տարածքում նորոգվում է մատուռը, և կառուցվում է կիրակնօրյա դպրոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում