«Ժողովուրդ». Վարդան Այվազյանը Բորժոմիում ամեն ինչ անում էր, որ Սահակաշվիլու կուսակցությունը հաղթի

«Ժողովուրդ»-ն իր առաջնորդողում գրել է. «Մեր հարևան Վրաստանի Հանրապետությունում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են աղաղակող խախտումներով և ծեծուջարդով: Բայց, չնայած դրան, Exit-poll-ի վերջնական տվյալներում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցական ցուցակներով առաջատար է «Վրացական երազանք» կոալիցիան, որի առաջնորդը մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին է: Այն հավաքել է ընտրաձայների 50%-ը: Իշխող «Սիասնական ազգային շարժումը» ստացել է ձայների 41%-ը: Իսկ մեկ այլ ընդդիմադիր «Քրիստոնեադեմոկրատական շարժում» կուսակցությունը հաղթահարել է նվազագույն 5%+ շեմը: Վրաստանի ԿԸՀ մամլո խոսնակ Էկա Ազարաշվիլին հայտնել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 61 տոկոսը: Իսկ վրացական «Իմեդի», «Ռուսթավի-2» և իշխանամետ հեռուստաընկերությունների նախնական տվյալներով’ Իվանիշվիլու բլոկը առաջատար է 35%-ով, Սահակաշվիլու կուսակցությունը հավաքել 130% քվե: Մեծամասնական ընտրակարգով հաղթել են Սահակաշվիլու թիմակիցները: Վերջնական արդյունքները ՎՀ ԿԸՀ-ն կհրապարակի երևանյան ժամանակով 03:00-ից հետո: Վրաստանի ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչ, մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Նորիկ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն իր ծննդավայրում’ Վրաստանի Բորժոմի շրջանում, «հսկայական բիզնեսներ ունի, և երեկ ջիփերով եկել ու ամեն ինչ անում էին, որ Սահակաշվիլու կուսակցությունը հաղթի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում