Երևանում ապօրինի շինարարության չորս դեպք է հայտնաբերվել
02/07/2015 12:26
Նմանատիպ
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքերի հայտնաբերումը հնարավոր է դարձել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ:Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում:
Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 4 արձանագրություն է կազմվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում