11.1 C
Yerevan

«Հայկական ժամանակ». Արվեստագետները հրաժարվում են Օսկանյանի գործի մասին խոսել

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Հայաստանում ապրող և ստեդծագործող, ինչպես նաև հարգանք վայելող որոշ արվեստագետներ երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվել են կարծիք արտահայտել ԱԳ նախկին նախարար, Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու’ Աժ-ի որոշման մասին: Մաեստրո Ջիվան Գասպարյանը հորդորել է իրեն քաղաքական հարցեր չուղղել և ասել է, որ Օսկանյանին առնչվող մանրամասներ ինքը չգիտի, ուստի ոչինչ ասել չի կարող: Հայտնի տենոր Գեղամ Գրիգորյանը ևս ոչինչ չի ցանկացել պատասխանել: Դերասան, բեմադրիչ Արմեն Էլբակյանը հայտարարել է, թե ինքը օրը 24 ժամ աշխատում է և ոչնչից տեղյակ չէ, ոչ թերթ է կարդում, ոչ էլ’ հեռուստացույց դիտում: Երգահան Երվանդ Երզնկյանը թեև ասել է, որ հարգում ու համակրում է Վարդան Օսկանյանին, բայցև ավելացրել է. «Չեմ կարծում, որ իր կողմից կարող է ինչ-որ բան եղած լինել: Գուցե իր կողքինները… Ես չգիտեմ, դա իմ գործը չէ: Քանի որ ես պրոֆեսիոնալ չեմ այդ հարցում, չեմ ուզում ինչ-որ բաներ ասել, երբ բոլոր նյուանսները չգիտեմ: Չեմ հետաքրքրվում»: Իսկ ահա քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը բավականին մանրամասնորեն տեղյակ է եղել Վարդան Օսկանյանի հետ կատարվածին և նույնիսկ չի խուսափել այդ խնդրի մասին խոսել:

spot_imgspot_img