Դավութօղլուի կուսակցությունը կոալիցիայի համար կրկին հանդիպել է քեմալականներին

Դավութօղլուի կուսակցությունը կոալիցիայի համար կրկին հանդիպել է քեմալականներին

Կոալիցիոն կառավարություն կազմելու նպատակով մեկնարկել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայներ ստացած «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցչական խմբի երկրորդ հանդիպումը քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հանդիպմանն իշխող կուսակցության կողմից մասնակցել են փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը և այլոք: Քեմալական կուսակցությունից հանդիպմանը մասնակցել են կուսակցության ղեկավարի տեղակալներ Հալուք Քոչը, Բյուլենթ Թեզջանն ու այլոք:

Երկու կուսակցությունների` կոալիցիոն կառավարության շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծված խմբերն առաջին անգամ հանդիպել են հուլիսի 24-ին: Հանդիպումն այդ անգամ տևել էր 5 ժամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում