Ռուսաստանը պարենային բռնարգելքը տարածել Է եւս հինգ երկրների վրա

Ռուսաստանը պարենային բռնարգելքը տարածել Է եւս հինգ երկրների վրա

Ռուսաստանը պարենային բռնարգելքը, որը սահմանվել Է որպես պատժամիջոցների պատասխան, տարածել Է Ալբանիայի, Չեռնոգորիայի, Իսլանդիայի, Լիխտենշտայնի եւ Ուկրաինայի վրա, ընդ որում վերջինիս վրա հետաձգմամբ. Ուկրաինայի արտադրանքի ներկրման արգելքն ուժի մեջ կմտնի սոսկ Կիեւի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի կիրառման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Այժմ Եվրամիության պետություններին, Ավստրալիային, Կանադային, Նորվեգիային եւ ԱՄՆ-ին, որտեղից անցյալ տարվա օգոստոսին արգելվեցին գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների մատակարարումները, ավելացել են մի ամբողջ շարք երկրներ, դրանք են՝ Ալբանիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Լիխտենշտայնը եւ, հատուկ պայմաններով, Ուկրաինան»,- ասել Է Մեդվեդեւը կառավարության՝ օգոստոսի 13-ին կայացած նիստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում