«Ասթոն Վիլան» ձեռք է բերել «Բարսելոնայի» հարձակվողին

«Ասթոն Վիլան» ձեռք է բերել «Բարսելոնայի» հարձակվողին

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ադամա Տրաորեն պաշտոնապես ներկայացվել է որպես «Ասթոն Վիլայի» խաղացող, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: 19-ամյա ֆուտբոլիստը «Ասթոն Վիլայի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքել: 

Նախորդ մրցաշրջանում Տրաորեն ընդգրկված է եղել «Բարսելոնայի» երկրորդ թիմում, որի կազմում Սեգունդայում մասնակցել է 37 խաղի և 3 գոլ է խփել: Երիտասարդ ֆուտբոլիստը կատալոնացիների գլխավոր թիմի կազմում մասնակցել է նաև Իսպանիայի Գավաթի 2 հանդիպման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում