Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Վրաստան
18/08/2015 20:00
Նմանատիպ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Վրաստանի Դուշետի բնակավայր, որտեղ աշխարհի առաջնությունից առաջ նախավերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնելու:
Վրացական հավաքին Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ մասնակցելու են Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մուսա Մուրթազալիևը, Էդգար Ենոքյանն ու Լեվան Բերիանիձեն, ինչպես նաև մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:
Արայիկ Բաղդադյանը ՀԸՖ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ օգոստոսի 27-ին հավաքականը կվերադառնա Դուշետիից, իսկ 30-ին կմեկնի Լաս Վեգաս, տեղում վերջին հավաքը կանցկացնի ու կսկսի պայքարը աշխարհի առաջնության մեդալների և օլիմպիական ուղեգրերի համար:
Հավելենք, որ աշխարհի առաջնությունը կայանալու է Լաս Վեգասում, սեպտեմբերի 7-12-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում