Վիլիանը Մեսսիին գերադասում է Ռոնալդուից

Վիլիանը Մեսսիին գերադասում է Ռոնալդուից

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը նշել է, որ Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին գերադասում է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուից։

-Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն։ Եթե պետք է մեկին ընտրել, ես Մեսսիին կընտրեի։ Նեյմարն ու Ազա՞րը։ Երկուսն էլ թոփ-մակարդակի ֆուտբոլիստներ են, թեև, իմ կարծիքով, տարբեր ոճերի են։  Բայց ես, իհարկե,  կգերադասեի, որ իմ թիմում երկուսն էլ խաղային։ Կարծում եմ՝ երկուսն էլ կարող են արժանանալ «Ոսկե գնդակին»։ Շատ բան է նրանցից կախված,  բակց ներուժը նրանց ստիպում է իրենց առաջ բարձր նպատակներ դնել,-ասել է Վիլիանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում