US Open. Ֆլավիա Պենետան հաղթեց եզրափակչում և հայտարարեց կարիերայի ավարտի մասին

US Open. Ֆլավիա Պենետան հաղթեց եզրափակչում և հայտարարեց կարիերայի ավարտի մասին

ԱՄՆ-ի Բաց առաջնությունում ավարտվեց կանանց մրցաշարը: Իտալական եզրափակչում 33-ամյա Ֆլավիա Պենետան երկու սեթում առավելության հասավ 32-ամյա Ռոբերտա Վինչիի նկատմամբ: 1 ժամ և 33 րոպե տևած խաղում արձանագրվեց 7:6 (7:4), 6:2 հաշիվը: Այսպիսով, Պենետան դարձավ ամենատարեց թենիսիստուհին, ում հաջողվել է հաղթել ԱՄՆ-ի Բաց առաջնությունում:

Պարգևատրության ժամանակ իտալուհին նշեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է կարիերան:

«Ես ցանկանում եմ մի կարևոր բան ասել: Ռոբերտան արդեն տեղյակ է՝ ինչի մասին եմ խոսելու: Ես ավարտում եմ կարիերաս: Սա «US Open»-ում իմ վերջին հանդիպումն էր: Ոչ-ոչ այդպես մի նայեք ինձ վրա… Ամեն ինչ նորմալ է: Կարիերաս ավարտելու համար ավելի լավ տարբերակ չէր կարող լինել»,-ասաց Ֆլավիան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում