«Հրապարակ». ՀՀԿ-ականները քեֆ են արել Վանաձորում

«Հրապարակ». ՀՀԿ-ականները քեֆ են արել Վանաձորում

Հանրապետականները սեպտեմբերի 12-ին՝ շաբաթ օրը, հավաքվել էին Վանաձորի «Անուշ» ռեստորանում։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայացած հավաքույթին մասնակցել են ՀՀԿ-ականներ, կառավարության անդամներ, ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչներ։

«ԱԺ 8-րդ նստաշրջանից առաջ կուսակցական հանդիպում էր, մի քանի ժամ ենք մնացել, մի քանի ստանդարտ կենաց է եղել և վերջ»,- պատմել է «Հրապարակ»-ի աղբյուրը։

Թերթի փոխանցմամբ՝ նման աշխատանքային ճաշկերույթներ հաճախ են լինում։

«Ըստ երևույթին՝ նախագահը հավաքել էր յուրայիններին՝ սահմանադրական բարեփոխումներից առաջ հանձնարարականներ տալու։ Սահմանադրության հանրաքվեն նախատեսվում է կազմակերպել դեկտեմբերի 6-ին։ Բայց մինչ հանրաքվեն ՀՀԿ-ականները պետք է լուրջ քարոզարշավ իրականացնեն, այցելել քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, և մարդկանց բացատրեն, թե ինչ լավ սահմանադրություն են գրել»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում