Էնրիկե. «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից է

Էնրիկե. «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից է

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ իր թիմին պետք է դասել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտների ցանկին:

-Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր լինելը ոչ թե ճնշում է, այլ մոտիվացնում: Մենք գիտենք, որ բարդ է երկու տարի անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում, քանի որ նման արդյունքի ոչ մի թիմ դեռ չի հասել: Եթե Իսպանիայի առաջնությունում մեզ ֆավորիտ են համարում, քանի որ գործող չեմպիոն ենք, ապա նույն ձևով մենք ֆավորիտ ենք Չեմպիոնների լիգայում: Չնայած երբ խաղը սկսվում է, չեմպիոնի կոչումը նշանակություն չի ունենում. մրցաշարին մասնակցող 32 թիմից յուրաքանչյուրը ցանկանում է հաղթել,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Goal» պարբերականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում