Եվրոպայի լիգա. G, H, I, J, K, L խմբերի առաջին խաղերի արդյունքները (տեսանյութ)

Եվրոպայի լիգա. G, H, I, J, K, L խմբերի առաջին խաղերի արդյունքները (տեսանյութ)

Ավարտվեցին Եվրոպայի լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլի առաջին տուրի բոլոր հանդիպումները: Ավելի վաղ ներկայացրել ենք A, B, C, D, E, F խմբերի առաջին խաղերի արդյունքները, իսկ ստորև ներկայացված են G, H, I, J, K, L խմբերում գրանցված արդյունքները:

G խումբ 

«Դնեպր» (Ուկրաինա) – «Լացիո» (Իտալիա)՝ 1:1
Գոլերը՝ Սելեզնյով 90+4՛ – Միլինկովիչ-Սավիչ 34՛

«Սենտ Էտյեն» (Ֆրանսիա) – «Ռուսենբորգ» (Նորվեգիա)՝ 2:2
Գոլերը՝ Բերիչ 4՛, Ռու 87՛/11-մետրանոց – Միկելսեն 16՛, Սվենսոն 79՛

H խումբ

«Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 1:3
Գոլերը՝ Մոնտերո 50՛ – Սամեդով 12՛, 56՛, Նիասե 65՛

«Շկենդերբեու» (Ալբանիա) – «Բեշիկտաշ» (Թուրքիա)՝ 0:1
Գոլը՝ Սոսա 28՛

I խումբ

«Ֆիորենտինա» (Իտալիա) – «Բազել» (Շվեյցարիա)՝ 1:2
Գոլերը՝ Կալինիչ 4՛ – Բյարնասոն 71՛, Էլնենի 79

«Լեխ» (Լեհաստան) – «Բելենենսեշ» (Պորտուգալիա)՝ 0:0

J խումբ

«Անդերլեխտ» (Բելգիա) – «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1:1
Գոլերը՝ Ժիյե 11՛ – Տրաորե 85՛

«Տոտենհեմ» (Անգլիա) – «Քարաբագ» (Ադրբեջան)՝ 3:1
Գոլերը՝ Սոն Հին Մին 28՛, 30՛, Լամելա 86՛  – Ռիչարդ Ալմեյդա 7՛/11-մետրանոց

K խումբ

ԱՊՕԵԼ (Կիպրոս) – «Շալկե» (Գերմանիա)՝ 0:3
Գոլերը՝ Մատիպ 28՛, Հունտելար 35՛, 71՛

«Աստերաս» (Հունաստան) – «Սպարտա» (Չեխիա)՝ 1:1
Գոլերը՝ Մացցա 2՛ – Լաֆֆատա 56՛

L խումբ

«Պարտիզան» (Սերբիա) – «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 3:2
Գոլերը՝ Ումարու 11՛, 40՛, Ժիվկովիչ 89՛ – Վան դեր Լինդեն 34՛, Հենրիքսեն 90+3՛

«Ատլետիկ» (Իսպանիա) – «Աուգսբուրգ» (Գերմանիա)՝ 3:1
Գոլերը՝ Արից Ադուրիս 55՛, 66՛, Սուսաետա 90՛ – Ալթինթոփ 15՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում