Գվարդիոլա. Համամիտ չեմ Բեկենբաուերի հետ

Գվարդիոլա. Համամիտ չեմ Բեկենբաուերի հետ

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պաշտպանել է նորեկ Արտուրո Վիդալին, ով քննադատության էր ենթարկվել ակումբի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերի կողմից:

-Ես համամիտ չեմ Բեկենբաուերի հետ: Շատ գոհ եմ Արտուրոյի խաղից: Նա այս մրցաշրջանում կդառնա «Բավարիայի» համար շատ կարևոր ֆուտբոլիստ, իսկ վիճակագրությունն ինձ այնքան էլ չի հուզում,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Sport1»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում