Լյուկ Շոուն վերադառնում է Մանչեսթեր (լուսանկար)

Լյուկ Շոուն վերադառնում է Մանչեսթեր (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն երկրորդ վիրահատության է ենթարկվել Էյնդհովենում և այսօր կտեղափոխվի Մանչեսթեր: 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սուրբ Աննա հոսպիտալի աշխատակիցներին այն հոգատարության և ուշադրության համար, որ նրանք այս օրերին ցուցաբերել եմ իմ նկատմամբ: Ես դա չեմ մոռանա: Այսօր վերադառնում եմ Մանչեսթեր, որպեսզի սկսեմ աշխատել խաղադաշտ վերադառնալու համար»,-գրել է Շոուն «Instagram»-ի իր պաշտոնական էջում և հրապարակել է ստորև ներկայացված լուսանկարը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ոտքի կրկնակի կոտրվածք էր ստացել սեպտեմբերի 15-ին կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ ՊՍՎ-ի դեմ խաղում, որում «կարմիր սատանաները» պարտվեցին 1:2 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում