Կենտրոնական բանկի նախագահը երկու տեղակալ կունենա

Կենտրոնական բանկի նախագահը երկու տեղակալ կունենա

Ազգային ժողովը քննարկում է «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մաuին և կից նախագծերի օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ փոփոխությունները երկու նպատակ են հետապնդում:

«Մենք ցանկանում ենք սահմանել ֆինանսական խմբերի կարգավորման վերահսկողության սկզբունքները: Նախ նշեմ, որ կոնսոլիդացված վերահսկողության ներդրումն ուղղակիորեն չի առնչվում Կենտրոնական բանկի մեգակարգավորումների գործառույթի հետ: Կենտրոնական բանկը՝ որպես մեգակարգավորող, պատմականորեն իրականացնում է տարբեր ֆինանսական կառույցների կոնսոլիդացված վերահսկողությունը, սակայն դա մենք իրականացնում ենք սոլո եղանակով, այսինքն՝ անհատական վերահսկողության միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջավադյանը:

Ջավադյանը մանրամասնեց, որ կոնսոլիդացված վերահսկողությունը ենթադրում է ֆինանսական խմբերի, որոնք են երկու և ավելի փոխկապակցված կազմակերպությունները, և դրանց մայր կազմակերպությունների համախմբված  վերահսկողությունը:

«Ընդ որում, մեգակարգավորումների առկայությունը  էապես բարձրացնում է կոնսոլիդացված վերահսկողության արդյունավետությունը, քանի որ ֆինանսական խմբի կազմի մեջ մտնող անձինք կարգավորվում և վերահսկվում են միևնույն մարմնի կողմից: Նշեմ նաև, որ Կենտրոնական բանկն արդեն տարբեր վերահսկողական գործիքներով էական առումով իրակա նացնում է համախմբված վերահսկողությունը, սակայն համապարփակ իրականացման համար հարկավոր է ունենալ իրավական դաշտ օրենքի տեսքով, որը հստակ կսահմանի ֆինանսական խումբ հասկացությունը և համապատասխան իրավական կարգավորումները»,- ընդգծեց Ջավադյանը:Կենտրոնական բանկի կառավարման կառուցվածքի բարելավման նպատակով նախագծով ևս մեկ փոփոխություն է առաջարկվում:

«Արդյունավետության գնահատման ժամանակ մշտապես ներկայացվում էր առաջարկ և մենք ինքներս էլ այս առաջարկը ներկայացնում ենք տարբեր ամբիոններից: Կենտրոնական բանկի նախագահն ունի ընդամենը մեկ տեղակալ և սա հակասում է կորպորատիվ կառավարման սկզբունքներին, թույլ չի տալիս ամբողջական ներկայացուցչական միջոցառումներ իրականացնել: Մենք առաջարկում ենք ավելացնել Կենտրոնական բանկի նախագահի մեկ տեղակալ, ինչը հնարավորություն կտա գործադրի ներսում ձևավորել լիարժեք ներկայացուցչական մարմին, քանի որ մեր խորհրդի անդամները գործադիր ֆունկցիաներով օժտված չեն: Մենք այս նախագծով լուծում ենք այս հարցը»,- եզրափակեց Ջավադյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում