Գիտնականները սառցե վիթարի ամպ են լուսանկարել Սատուռնի արբանյակի վրա

Գիտնականները սառցե վիթարի ամպ են լուսանկարել Սատուռնի արբանյակի վրա

«Քասինի» հետազոտական զոնդը Երկիր Է ուղարկել Տիտանի հարավային բեւեռի գոտու վիթխարի սառցե ամպի նոր պատկերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ին:

Ահռելի չափերի հասնող սառցե ամպը, որը Տիտանի հարավային բեւեռի երկնքում ճախրում Է շուրջ 300 կիլոմետր բարձրությամբ, գիտնականները տեսել Էին տակավին 2012 թվականին:

Նոր ամպը հայտնաբերվել Է «Քասինիի» տեսանելիացման ինֆրակարմիր համակարգի՝ Composite Infrared Spectrometer (CIRS)-ի միջոցով:

Վիթխարի չափերի սառցե ամպն ունի ցածր խտություն՝ Երկրի մառախուղների նման, եւ գտնվում Է Տիտանի վերնոլորտում՝ շուրջ 200 կիլոմետր բարձրության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում