Շառլ և Աիդա Ազնավուրները մասնակցել են Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցառմանը

Շառլ և Աիդա Ազնավուրները մասնակցել են Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցառմանը

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը քրոջ` Աիդա Ազնավուր-Կառվարենցի հետ, մասնակցել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ընթրիքին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը` վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, իրադարձությունն անցկացվել է նոյեմբերի 12-ին Փարիզում: armenews.com-ը տեղեկացնում է, որ ընթրիքը նվիրված է եղել Phonéthon 2015-ի (Հեռախոսամարաթոն) մեկնարկին:

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կայքի համաձայն` հեռախոսամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 18-22-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում