Պելեգրինի. Բարդ է հավատալ տեղի ունեցածին

Պելեգրինի. Բարդ է հավատալ տեղի ունեցածին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում 1:4 հաշվով «Լիվերպուլին» պարտվելուց հետո հայտարարել է, որ չի կարող բացատրություն տալ տեղի ունեցածի վերաբերյալ:

-Ոչինչ չեմ հասկանում, սա անհավանական է: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու թիմը հարձակման գծում և պաշտպանությունում այդքան թույլ խաղաց: «Լիվերպուլը» 4 գոլ խփեց և կարող էր ևս մի քանիսը խփել:

Կրկնում եմ` սա անհավանական է: Այս շաբաթ լավ էինք աշխատել, դրա համար էլ ավելի բարդ է հավատալ տեղի ունեցածին: Պետք է ապրենք սա և առաջ շարժվենք: Վատ հանդիպում էր,-Պելեգրինիի խոսքը մեջբերված է «BBC»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում