Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը
22/11/2015 02:51

Նմանատիպ
Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի և 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի տիտղոսային մենամարտը:
12 ռաունդ տևած մարտում Արթուր Աբրահամը միավորների առավելությամբ հաղթեց մրցակցին. մրցավարներից երկուսն առավելությունը տվեցին Աբրահամին, մեկը` Մարեյին (115:112, 112:115, 116:111):
Այսպիսով, Արթուր Աբրահամը տոնեց 44-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում (48 մենամարտ), իսկ Մարեյի համար այս մենամարտ 33-րդն էր կարիերայում (3 պարտություն):
Հետևեք մեզ նաև Telegram-ում