Զիդան. Դեռ պատրաստ չեմ գլխավորելու «Ռեալը»

Զիդան. Դեռ պատրաստ չեմ գլխավորելու «Ռեալը»

«Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ դեռ ժամանակը չէ, որ ինքը գլխավորի «Արքայական ակումբի» հիմնական թիմը։ Ֆրանսիացի մասնագետի մասին սկսեցին խոսել որպես հավանական փրկչի «Բարսելոնայից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո։

-Անցյալ մրցաշրջանում ինձ ինչ-որ բան չէր բավականացնում նման աշխատանքի համար։ Ես գիտեմ, որ ինձ հիմա էլ դեռ շատ բան չի բավականացնում «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու համար,-Զիդանի խոսքն է մեջբերում «L’Equipe»-ն։

Ավելի վաղ Զիդանն ասել էր նաև, որ ոչ մի տեղ չի շտապում և հաճույք է ստանում ներկայիս աշխատանքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում