Իկարդի. Ես արգենտինացի եմ, դրա համար էլ ամենաշատը Մեսսիով եմ հիանում

Իկարդի. Ես արգենտինացի եմ, դրա համար էլ ամենաշատը Մեսսիով եմ հիանում

«Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին խոստովանել է, որ հիանում է իր հայրենակից Լիոնել Մեսսիով, ով հանդես է գալիս «Բարսելոնայում»։

-Հարավային Ամերիկայում հիմա մի քանի հոյակապ ֆուտբոլիստներ կան։ Ես աշխատում եմ կատարել իմ պարտականություններն ու գոհ եմ իմ անցյալ մրցաշրջանից։ Ամեն դեպքում, Հարավային Ամերիկայի լավագույն հարձակվողը դառնալը շատ դժվար է, քանի որ միայն Արգենտինան արդեն բազմաթիվ փայլուն հարձակվողներ ունի։ Ես արգենտինացի եմ, այնպես որ` ամենաշատը հիանում եմ Մեսսիով։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է,-ասել է Իկարդին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում