Yerevan
17
+30°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Սուսերամարտի աշխարհի գավաթ. Հայաստանը կներկայացնի երկու մարզիկ

Սուսերամարտի աշխարհի գավաթ. Հայաստանը կներկայացնի երկու մարզիկ

Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկու անդամները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին։

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք սուսերամարտի երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկության այս փուլին Հայաստանը կներկայացնեն Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) և Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր):

«Սուսերամարտի աշխարհի երիտասարդների գավաթի խաղարկությունը մեծ փորձ կլինի երկուսի համար էլ: Մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքել: Մեզ համար բարձր արդյունք կլինի, եթե նրանք կարողանան հայտնել ուժեղագույն 32 սուսերամարտիկների մեջ»,-ասել է սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:

Գավաթի խաղարկությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին և կեզրափակվի նոյեմբերի 29-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում