Պորոշենկոն մտադիր չէ պատերազմել Ղրիմի համար
27/11/2015 19:19
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ օգտագործել ռազմական ուժ` Ղրիմը վերադարձնելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է «Подробности»-ն:
«Ղրիմն ազատագրելու միակ ճանապարհն Ուկրաինայի հաջողությունն է»,- նիդերլանդյան համալսարանում ունեցած իր ելույթում հայտարարել է Պորոշենկոն:
Նրա խոսքով` Ուկրաինան ղրիմցիներին կապացուցի, որ երկիրը դարձել է հաջողակ, ազատ պետություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում