«Ննջիր խաղաղությամբ, մեր բեմի թագուհի». «FMS Media & Artists for Peace»-ը ցավակցում է մեծ երգչուհու մահվան կապակցությամբ

«FMS Media & Artists for Peace»-ը հայտարարություն է տարածել՝ սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Հայտարարությունում մասնավորապես նշվում է.

«Մենք մեծ ցավով տեղեկացանք աշխարհում հայկական երգի իսկական դեսպան Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին:

Հայկական երգերի անզուգական կատարող լինելուց բացի, Ֆլորա Մարտիրոսյանը իր կյանքն էր նվիրել երաժշտության միջոցով խաղաղության և արդարության հաստատմանը: Արվեստագետները խաղաղության համար բարեգործական հիմնադրամը (Artists for Peace), Այլևս երբեք (Never Again) և Կոմիտաս անվան միջազգային երաժշտական դպրոցը հիմնադրվել են նրա կողմից:

Ֆլորա Մարտիրոսյանին կհիշեն ոչ միայն ընտանիքի անդամները, ընկերները և ուսանողները, այլ տասնյակ և հարյուր հազարավոր տարբեր սերունդների պատկանող հայեր , որոնց համար Ֆլորա Մարտիրոսյանի երաժշտությունը դարձել էր կյանքի մի մասը:

Խորապես ցավում ենք այս անժամանակ կորուստի համար… ննջիր խաղաղությամբ, մեր բեմի թագուհի: Մեր աղոթքներն ուղղված են Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում