Թուրքիան և Սաուդյան Արաբիան համատեղ ռազմաօդային զորավարժություններ են իրականացնում
16/02/2016 11:43

Նմանատիպ
Թուրքիան և Սաուդյան Արաբիան սկսել են համատեղ ռազմաօդային զորավարժություններ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Երկու երկրները վստահեցրել են, որ զորավարժությունները տեղի են ունենում Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության և ռազմական վարժանքների շրջանակում:
5-օրյա զորավարժությունները մեկնարկել են փետրվարի 15-ին: Զորավարժություններն ընթանում են Քոնիայում, դրանց մասնակցում են Սաուդյան Արաբիայի 6 F-15 տեսակի ռամական ինքնաթիռներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում