«Իրանցիների նկատմամբ Հայաստանում պետք է անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել»․ Աբրահամյան
20/06/2025 11:54

Նմանատիպ
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իրան-Իսրայել հակամարտության սրման փուլում քննարկումների առարկա է դարձել նաև Իրանից Հայաստան մարդկանց ներհոսքի թեման` մարդկանց փոխադրումներից մինչև անվտանգություն:
Մարդկանց հոսքերի կառավարումը ենթադրում է անվտանգության ֆիլտրերի անցկացումից մինչև հումանիտար բնույթի խնդիրների կարգավորումներ:
Թեև որոշ խմբերի համար Հայաստանը զուտ տարանցիկ երկիր է` Իրանից երրորդ երկրներ գնալու համար, բայց կլինեն մեծ թվով անձինք, ովքեր ժամանակավոր կմնան ՀՀ-ում մինչև Իրանի շուրջ իրավիճակը լիցքաթափվի:
Իրանում ապրող հայերի նկատմամբ այդ երկրի իշխանությունները մշտապես ունեցել են մեծ հարգանք, Իրանը մեր բարեկամ երկիրն է և իրանցիների նկատմամբ Հայաստանում պետք է անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում