Սակի. «Բարսելոնան» վախենում է «Ռեալից»

Նմանատիպ
Իտալիայի հավաքականի և «Միլանի» նախկին մարզիչ Արիգո Սակին կարծում է՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները վախենում են «Ռեալից»: Ըստ Սակիի՝ Իսպանիայի առաջնության չեմպիոնական պայքարում կատալոնական թիմի գլխավոր մրցակիցը հենց «Ռեալն» է:
-«Բարսելոնան» վախենում է «Ռեալից»: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները գիտեն՝ «Ռեալը» միակ թիմն է, որը կարող է իրենց զրկել չեմպիոնություն,-Սակիի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Բացի այդ, Արիգո Սակին գովասանքով է խոսել մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասին.
-Երբ Պերեսը դարձավ «Ռեալի» նախագահ, ակումբում շատ խնդիրներ կային, իսկ հիմա «Ռեալը» հրաշալի ենթակառուցվածքներ ունի և աչքի է ընկնում յուրօրինակ հավասարակշռվածությամբ: Պերեսն աշխարհի լավագույն նախագահն է: Հիանալի կլիներ, եթե նա մարզիչներին աշխատելու համար ավելի շատ հնարավորություններ տար,-ասել է Սակին:
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրից հետո «Բարսելոնան» (23 խաղ) 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալն» ունի 53 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում