«Շիրակում» երեք նորեկ կա

«Շիրակում» երեք նորեկ կա

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Շիրակում» փորձաշրջան էին անցնում մի շարք ֆուտբոլիստներ։

«Շիրակի» ղեկավարությունը պայմանագրեր է ստորագրել ամերիկացիներ Էդեր Սմիթ Արեոլանի և Էդգար Էսպինոզանի, ինչպես նաև Ռումյան Հովսեփյանի հետ։ Վերջինս սկսել է գյումրեցիների հետ մարզվել երեկվանից։ Այս ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված են մինչև սույն թվականի հուլիսի 31-ը

Ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գյումրեցիների մարզչական անձնակազմը հրաժարվել է իվուարցիներ Կուակու Նդրի Մարսել Լեինսենի, Դիոն Սեդե Ջունի, Կուադիո Էմանուել Կլավիուսի ծառայություններից։ Վերջինս «Շիրակի» կազմում մասնակցել է «ԼԱ Գելաքսիի» դեմ խաղում։ «Շիրակից» հեռացել են նաև Սևակ Փարսադանյանը (Ռուսաստան) և սերբ Դարկո Ռադոսավլևիչը։

Հավելենք, որ փետրվարի 17-ին «Շիրակը» կմեկնի Սոչի՝ Բարձրագույն խմբի վերսկսումից առաջ երկրորդ ուսումնամարզական հավաքն անցկացնելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում