ՉԼ. «Բենֆիկան» նվազագույն հաշվով հաղթեց «Զենիթին» (տեսանյութ)
17/02/2016 01:34

Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բենֆիկան» նվազագույն հաշվով առավելության հասավ «Զենիթի» նկատմամբ:
Լիսաբոնի «Դա Լուշ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում: Երկրորդ կեսում պատկերն էականորեն չփոխվեց, սակայն խաղի վերջնամասն ուշագրավ ստացվեց. 90-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Կրիշիտոն, իսկ մեկ րոպե անց Ժոնասը դարձավ հաղթական գոլի հեղինակ:
Պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 9-ին, Սանկտ-Պետերբուրգում:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
«Բենֆիկա» – «Զենիթ»՝ 1:0
Գոլը՝ Ժոնաս 90+1′
Հեռացում՝ Կրիշիտո 90′