Հայաստանում քննարկվելու է կեղծ դեղերի հետ կապված քրեական պատասխանատվության հարցը

Նմանատիպ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հույս ունի, որ այս տարի երկրորդ ընթերցմամբ կընդունվի «Դեղերի մասին» օրենքը, որն ընդգրկում է ամբողջ շղթան՝ դեղերի ստեղծումից մինչև հիվանդին, շահառուին հասնելը և կիրառման ձևը: «Կարծում եմ, որ դեղերի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները համապարփակ կարտացոլվեն նոր օրենքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մուրադյանը:
Միաժամանակ, Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ քննարկվելու է Հայաստանում կեղծ դեղերի հետ կապված քրեական պատասխանատվության ենթարկելու մոտեցումների կիրառումը. նման փորձ կյանքի է կոչվել շատ երկրներում:
«Վարչական տարբեր լծակներ կան, որոնք առայժմ չեն կիրառվել և նոր օրենքով բավականին խստացվելու է դեղերի հաշվառումը, տրամադրումը և դուրսգրումը: Այս բոլոր օղակները այդ մեծ շղթայում պետք է ունենան վարչական լուրջ վերահսկողություն»,- նշեց Արմեն Մուրադյանը՝ ավելցնելով, որ խնդիրների մեծամասնությունը հնարավոր կլինի լուծել նոր օրենքի շրջանակներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում