Հայտնի են Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները

Հայտնի են Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները

Կայացել են Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղերը, և արդեն հայտնի են պայքարը շարունակող բոլոր թիմերը:

1/8 եզրափակիչ փուլում հանդես գալու հնարավորություն են ստացել «Անդերխելտը», «Ատլետիկը», «Բազելը», «Բայերը», Դորտմունդի «Բորուսսիան», «Բրագան», «Վալենսիան», «Վիլյառեալը», «Լացիոն», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Սևիլյան», «Սպարտան», «Տոտենհեմը», «Ֆեներբախչեն», «Շախտյորը»:

1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է այսօր, Նյոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրանսենյակում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 16:00-ին: Թիմերը չեն դասակարգվելու, այս փուլում միմյանց դեմ կարող են խաղալ միևնույն երկիրը ներկայացնող թիմերը: 1/8 եզրափակչի առաջին խաղերը կայանալու են մարտի 10-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 17-ին:

Հիշեցնենք նաև, որ այս տարի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 18-ին, Բազելի «Սանկտ Յակոբ Պարկ» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում