«Պատերազմը դադարեցվել է, բայց չի ավարտվել». իսկ Ստեփանակերտը ՀՀ քաղաքներից ավելի լավ «տեսք» ունի. «Գազետա.Ռու»ի անդրադարձը
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղում շփման գծում փոխհրաձգությունը շարունակվում է, մարտի 28-ին գրում Է «Գազետա.Ռու»-ն՝ անդրադարձ կատարելով 1992 թվականի մարտի 28-ի իրադարձություններին, երբ ադրբեջանական ուժերի խոշորագույն հարձակումը ԼՂՀ-ի մայրաքաղաքի ուղղությամբ:
«Գրեթե 22 տարի առաջ պատերազմը պաշտոնապես դադարեցվել է, բայց փոխհրաձգությունը շարունակվում է, երկուստեք զոհվում են զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ»,-գրում Է հրատարակությունը և հիշեցնում 2014-ի ամռան վերջի լարվածության սրացումը, երբ գործի դրվեցին խոշոր տրամաչափի հրետանի և տանկեր: Ընդ որում՝ ռազմաճակատի գիծը բացարձակապես չի փոխվում, բայց փոխվում են ամրաշինական կառուցվածքները, ի հայտ են գալիս նոր զենքեր, փոխվում են միջազգային միջնորդներն ու դիտորդները:
«Գազետա.Ռու»-ի թղթակից Ալեքսանդր Ռիբինը ԼՂՀ զինված ուժերի սպաների հետ միասին այցելել Է արեւելյան ուղղությամբ ռազմաճակատի տեղամասերից մեկը: Սպաները թղթակցին հայտնել են, որ իրենք ունեն ԼՂՀ պաշտպանության նախարարի խիստ հրամանը՝ առաջինը կրակ չբացել: Պատասխան կրակ են բացում միայն այն դեպքում, եթե հակառակորդը հրաձգություն Է սկսում խոշոր տրամաչափի զենքերից: Թղթակցին նաեւ պատմել են, որ մարտի երկրորդ կեսին ադրբեջանական կողմը սկսել Է օգտագործել 60, 82 և անգամ 122 միլիմետրանոց ականանետներ և Դ-30 հաուբիցներ: Հայկական կողմը բոլոր դեպքերի մասին իրազեկում Է ԵԱՀԿ-ի դիտորդներին:
Այնուհետ Ալեքսանդր Ռիբինը պատմելով Ստեփանակերտի մասին, նկատում է. «Ստեփանակերտը ՀՀ-ի մարզային քաղաքներից շատ ավելի լավ «տեսք» ունի. կառուցվում են նոր շինություններ, կենտրոնական փողոցները բարեկարգ են, առհասարակ, փողոցները մաքուր են, զարգացած է հանրային տրանսպորտը: 1992-1994 թթ-ի դաժան հրետակոծումների և ավիահարվածների ոչ մի հետք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում