Ուիլյամս. Ես չեմ կարող միշտ հաղթել
29/03/2016 18:30
Նմանատիպ
WTA-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Սերենա Ուիլյամսը Մայամիի մրցաշարի երրորդ շրջանում Ռուսաստանի ներկայացուցիչ Սվետլանա Կուզնեցովայից կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Արեցի այն ամենը, ինչ կարող էի: Ես չեմ կարող միշտ հաղթել: Ինձ հետ խաղում են այնպես, ինչպես կյանքում երբեք չեն խաղացել: Ինձ հարկավոր է 300% ուժ ներդնել հաղթանակների հասնելու համար: Ֆիզիկական տեսանկյունից ինձ լավ եմ զգում:
Չգիտեմ, գուցե այս անգամ լավ չէի տեղաշարժվում կորտում: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով էլ հաջողության չհասա: Իհարկե, տխրել եմ, բայց Մայամիում շատ հաղթանակներ եմ տոնել, այնպես որ՝ ամեն ինչ նորմալ է,-ամերիկուհու խոսքը փոխանցում է «AP» գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում