Եվրո-2017. Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Դանիային

Եվրո-2017. Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Դանիային

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Կարեն Բարսեղյանի սաները 1:3 հաշվով պարտություն կրեցին:

Հանդիպման 28-րդ րոպեին դանիացիներին առաջ մղեց Վիկտոր Ֆիշերը: Ընդամենը 2 րոպե անց հյուրերը խփեցին երկրորդ գնդակը. աչքի ընկավ Լուկաս Անդերսոնը: Նախքան ընդմիջման գնալը մեր ընտրանուն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 35-րդ րոպեին Գոռ Մալաքյանը դիպուկ իրացրեց Դանիայի հավաքականի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը: 1:2 հաշիվը ցուցատախտակին մնաց մինչև 91-րդ րոպեն, երբ Կասպեր Յունկերը ձևակերպեց վերջնական հաշիվը:

Այս հաղթանակից հետո Դանիայի հավաքականն ունի 16 միավոր և գլխավորում է 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանի հավաքականը մնաց 1 միավորով՝ վերջին տեղում:

Եվրո-2017, ընտրական փուլ

(Մ21). Հայաստան – Դանիա՝ 1:3
Գոլերը՝ Մալաքյան 35’/11-մետրանոց – Ֆիշեր 28′, Անդերսոն 30′, Յունկեր 90+1′

Հետևեք մեզ նաև Telegram-ում