Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գվատեմալայի հետ

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գվատեմալայի հետ

Հայաստանի հավաքականը մայիսին ուսումնամարզական հավաք է անցկացնելու ԱՄՆ-ում: Հավաքի շրջանակում նախատեսված է երկու ընկերական հանդիպում: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին տված հարցազրույցում նշել է, որ մրցակիցներից մեկը կլինի Գվատեմալայի հավաքականը:

Հավաքականի ծրագրերով պայմանավորված, հնարավոր է, փոփոխություններ լինեն Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում, և մայիսի 28-ին նախատեսված վերջին տուրի հանդիպումներն անցկացվեն ավելի շուտ:

Հավելենք՝ Հայաստանի հավաքականը 2000 թվականին արդեն խաղացել է Գվատեմալայի հետ, այդ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում