Ինյեստա. Կուզեի՝ Կլասիկոն նորմալ խաղ լիներ, ոչ թե ինչպես Մոուրինյուի ժամանակ էր

Ինյեստա. Կուզեի՝ Կլասիկոն նորմալ խաղ լիներ, ոչ թե ինչպես Մոուրինյուի ժամանակ էր

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, խոսելով ապրիլի 2-ին Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Ռեալի» հետ սպասվող հանդիպման մասին, հույս է հայտնել, որ առանց ընդհարումների կանցնի:

-Մենք Կլասիկոն մյուս հանդիպումների շարքին չենք դասում։ Մնացած բոլոր հանդիպումները եզրափակիչներ են։ Եթե հաղթենք՝ մենք կմոտենանք մեր նպատակին՝ չեմպիոնությանը, բայց կշարունակենք հաղթել «Ռեալին»։

Ես նախընտրում եմ, որ Կլասիկոն նորմալ հանդիպում լինի, ոչ թե այնպիսին, ինչպիսին Մոուրինյուի՝ Մադրիդում աշխատելու երեք տարիների ընթացքում էր։ Մենք ուզում ենք խոսել ֆուտբոլի մասին։ Դաշտում բռնկումները ոչ մեկին օգուտ չեն բերի,-ասել է Ինյեստան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում