Ալեքս Ֆերգյուսոն. «Լեսթերը» կհաղթի Պրեմիեր լիգայում
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը վստահություն է հայտնել, որ «Լեսթեր Սիթին» ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոն կդառնա։
-«Լեսթերը» կհաղթի Անգլիայի առաջնությունում։ Անկասկած, այն Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում լավագույն թիմն է, արժանի է այդ տիտղոսին ավելի, քան ցանկացած այլ թիմ։ Շատերն են ակնկալում, որ փորձի պակասը կարող է ազդել «Լեսթերի» հնարավորությունների վրա, բայց դա փոխլրացվում է անհավանական էներգիայով և թիմային միասնությամբ։
Նրանք հաճախ են հաղթում նվազագույն հաշվով։ Ես էլ եմ «Ման. Յունայթեդում» այնպիսի մրցաշրջան ունեցել, երբ ութ նման հաղթանակ ենք տարել։ Բայց շատ կարևոր է նաև, որ «Լեսթերը» կարողանում է հաղթահարել հսկայական ճնշումը։ Նրանց առաջ եզրափակիչ մրցավազքն է։ Եվ նախկինի նման նրանց մեջ լարվածություն չկա շնորհիվ իրենց մարզչի,-Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում «The Telegraph»-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում