Թուրքիան դեռեւս հեռու է Եվրամիությանն անդամակցելուց. Մոգերինի
Նմանատիպ
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Թուրքիան դեռեւս հեռու է Եվրամիությանն անդամակցելուց, ԵՄ-ին միանալու շուրջ նրա բանակցությունները Բրյուսելի համար միակ միջոցն են օգնել արդիականացնելու այդ երկիրը:
«Մենք դեռեւս հեռու ենք դրանից: Դա կախված է բանակցությունների ընթացքից»,- ասել է Մոգերինին France Inter ռադիոկայանի եթերում: Պատասխանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետների վերաբերյալ հարցին:
Նա նշել է, որ բալկանյան երկրներն արդեն երկար տարիներ են բանակցություններ վարում, բայց «դեռեւս հեռու են անդամակցությունից»:
«Ես համոզված եմ, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները միակ հնարավորությունն են օգնելու այդ երկրին արդիականացնելու պետությունը, հարգելու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ԶԼՄ-ների եւ խոսքի ազատությունը»,- ասել է Մոգերինին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում