ԱԺ քառօրյա. պատգամավորները քննարկում են Ընտրական օրենսգրքի նախագիծը. ՈՒՂԻՂ
26/04/2016 12:11
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: «Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 107 պատգամավոր:
Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ապրիլի 25-ի նիստում հարցի քննարկումն ընդգրկվել է հիմնական զեկուցողին հարցեր տալու փուլում:
ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը պատգամավորների քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ժամը 17:00-ին հարցի քննարկումը կընդհատվի, և պատգամավորները հնարավորություն կունենան հանդես գալ մինչև երեք րոպե տևողությամբ հայտարարություններով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում