Ավարտվել է ջրացատկի ՀՀ առաջնությունը

Ավարտվել է ջրացատկի ՀՀ առաջնությունը

Ապրիլի 27-ին, Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց ջրացատկի ՀՀ առաջնությունը:

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցումների վերջին օրն աշտարակացատկի մեծահասակների մրցումներում հաղթող է դարձել Վլադիմիր Հարությունյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել էԱզատ Հարությունյանը, իսկ երրորդը՝ Գևորգ Ներսեսյանը: Պատանիների մրցումներում հաղթել է Գևորգ Ներսեսյանը, երկրորդ տեղում է Մարատ Գրիգորյանը, իսկ երրորդում՝ Արման Ենոքյանը։ Աղջիկների խմբում առաջատարը Քրիստինե Հակոբյանն է:

Նախորդ օրը 3 մ ոստնակացատկերում մեծահասակներից Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Ազատ Հարությունյանը, իսկ երկրորդ և երրրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Լև Սարգսյանը և Վլադիմիր Հարությունյանը: Պատանիների մրցումներում հաղթել է Արման Ենոքյանը, երկրորդ տեղում է Մարատ Գրիգորյանը, երրորդում՝ Գևորգ Ներսեսյանը: Աղջիկների խմբում հաղթողը կրկին Քրիստինե Հակոբյանն է, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Վարդուհի Հարությունյանը:

Ջրացատկի ՀՀ առաջնությունն անցկացվել է ապրիլի 25-27-ը, մասնակցել են 25-ից ավելի մարզիկներ: Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչը Հրաչյա Չանդիրյանն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում