Ռանյերի. Պայքարում ենք երազանքն իրականություն դարձնելու համար

Ռանյերի. Պայքարում ենք երազանքն  իրականություն դարձնելու համար

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին խոսել է 36-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արտագնա հանդիպումից ունեցած սպասելիքներից: Ռանյերիի թիմն «Օլդ Թրաֆֆորդում» հաջողության հասնելու դեպքում առաջնության ավարտից 2 տուր առաջ կդառնա չեմպիոն:

-Մենք պայքարում ենք «Լեսթերի» երազանքն իրականություն դարձնելու համար, բայց դեռ ոչինչ չենք արել: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը շատ բարդ է լինելու: Ես հարգում եմ Լուի վան Գալին, թիմին և նրանց երկրպագուներին: 

Ցանկանում եմ, որ ֆուտբոլիստներս խաղան առավելագույն զգոնությամբ: Ամեն ինչ մեր ձեռքբերում է: Ինքս լարված չեմ, մտածում եմ միայն առաջիկա խաղի մասին: Մենք պետք է ուժեղ լինենք: Հիանալի հասկանում եմ, որ այս խաղում Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու հնարավորություն ունենք: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում, բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում, անհավանական է: Մենք պատմություն ենք գրում,-Ռանյերիի խոսքը մեջբերել է «Լեսթերի» մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում