Վարդին՝ ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստ

Վարդին՝ ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստ

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին Ֆուտբոլային լրագրողների միության վարկածով ճանաչվել է Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Վարդին «Լեսթերի» 69-ամյա գոյության ընթացքում դարձել է առաջին խաղացողը, ով ստացել է այդ տիտղոսը։

-Ինձ համար մեծ պատիվ է հայտնվել նույն ցանկում մեծագույն խաղացողների հետ, ովքեր արդեն ստացել են այդ մրցանակը։ Շնորհակալ եմ Միությանն ու նրանց ովքեր քվեարկել են։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին, միայն նրանց շնորհիվ ես հնարավորություն ունեցա հասնելու այն ամենին, ինչ ունեմ։ Սա լավագույն մրցաշրջանն է «Լեսթերի» համար՝ հիմնված նախ և առաջ թիմային աշխատանքի, ոչ թե անհատական ձեռքբերումների վրա։

Շնորհակալ եմ մարզիչին, անձնակազմին ու երկրպագուներին նրանց աջակցության համար։ Մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, որ այս երկու շաբաթվա ընթացքում գործը հասցնենք ավարտին և դարձնենք այս մրցաշրջանը անմոռանալի։

Հուսով եմ՝ այս ամառ Եվրոպայի առաջնությունում խաղալու հնարավորության դեպքում ես հավաքականին մեծ օգուտ կտամ,- ասել է Վարդին։

29-ամյա հարձակվողը ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության 36 խաղերում խփել է 22 գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում