Ծանրորդները սկսել են նախապատրաստվել Օլիմպիական խաղերին
03/05/2016 11:31

Նմանատիպ
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ սկսել են նախապատրաստվել Օլիմպիական խաղերին: Այս օրերին թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Այս անգամ հավաքին չեն մասնակցում Սմբատ Մարգարյանը, ով վնասվածք ունի, և Ռոստամ Կարապետյանը:
Ուսումնամարզական հավաքը կեզրափակվի մայիսի 15-ին, իսկ արդեն մայիսի 18-ից թիմը մեկ այլ հավաք կանցկացնի Աբովյան քաղաքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում