Հադրութում Արցախի նախագահի անցկացրած խորհրդակցությունը վերաբերել է սոցիալ- տնտեսական ծրագրերին

Հադրութում Արցախի նախագահի անցկացրած խորհրդակցությունը վերաբերել է սոցիալ- տնտեսական ծրագրերին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին այցելել է Հադրութի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շրջանում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, տեղեկություններով հանդես են եկել շրջվարչակազմի ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում